Դեմոկրատները ՌԴ-ի «ջանքերի» դեմ պայքարելու համար Կոնգրեսին կոչ են արել ՀԴԲ-ին 300 միլիոն դոլար տրամադրել

10:09   22 Փետրվար 2018    348

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, դեմոկրատների առաջնորդները Կոնգրեսին կոչ են արել Հետաքննությունների դաշնային բյուրոյին 300 միլիոն դոլար տրամադրել` «նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին Ռուսաստանի միջամտության ջանքերի դեմ պայքարելու համար»:

Վկայակոչելով հատուկ ծառայությունների նախազգուշացումներն այն մասին, որ առաջիկա ընտրոթյուններում ՌԴ-ն փորձում է ազդեցություն ունենալ, Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների աջաջնորդներ Չաք Շումերը եւ Նենսի Փելոսին խնդրել են մինչեւ սեպտեմբերի 30-ը կառավարության ֆինանսավորման օրինագծում լրացուցիչ միջոցներ ներառել:

«Այս լրացուցիչ ֆինանսավորումը պետք է ուղղված լինի ռեսուրսների եւ ուժերի ապահովմանը` ԱՄՆ-ում գործող թշնամական օտարերկրյա անձանց ազդեցության դեմ, հատկապես սոցիալական ցանցերի մեր հարթակներում աշխատող ռուսական մասնագետների դեմ», - նշել են նրանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները