ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում քննարկվելու է Արևելյան Գութայի իրադրությունը

10:17   22 Փետրվար 2018    371

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը՝ նվիրված Արեւելյան Գութայի իրադրությանը, կկայանա փետրվարի 22-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին):

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել են ՄԱԿ-ում Քուվեյթի մշտական ներկայացուցչությունում: Երկիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի գործող նախագահն է:

«Ժամը 12:00-ին ՄԱԿ-ը կանցկացնի դռնբաց նիստ՝ նվիրված Արեւելյան Գութայի իրադրությանը: Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչը հանդես կգա զեկույցով»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նաեւ փետրվարի 22-ին, ինչպես սպասվում է, կարող է քվեարկություն անցկացվել Սիրիայի ամբողջ տարածքում 30-օրյա հումանիտար դադար հաստատելու բանաձեւի նախագծի շուրջ, որն առաջարկել են Շվեդիան եւ Քուվեյթը: Նրանց նախաձեռնության համաձայն՝ հրադադարի ռեժիմի սահմանումից 48 ժամ անց ՄԱԿ-ը պետք է սկսի մարդասիրական բեռների առաքումը խաղաղ բնակիչներին:

Նաեւ 48 ժամ անց պետք է սկսվի այն մարզերից շտապ բժշկական տարահանումը, որտեղ այժմ ՄԱԿ-ը մուտք գործելու հնարավորություն չունի: ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է փաստաթուղթը պաշտպանելու երկրի պատրաստակամության մասին, մինչդեռ ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հանդես է եկել այնպիսի տեքստի օգտին, որն իրագործելի լինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Գութա  


Վերնագիրի այլ պիտակները