ՌԴ-ին բռնացրել են ամերիկյան տեխնոլոգիաների պատճենման մեջ

10:25   22 Փետրվար 2018    373

Ռուսաստանը սկսում է ստեղծել ոչ մեծ անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց զանգվածով ու չափսերով համադրելի են ամերիկյան ScanEagle դրոնի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The National Interest-ը։

Ամերիկյան պարբերականը հղում է անում TASS գործակալության նորությանը, որում ասվում է 2018-ի փետրվարին Ինովացիաների օրը Ժուկովսկու և Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիայում ներկայացված ցուցանմուշների մասին։

ScanEagle-ի քթային մասը հանդերձված է պտտվող ինֆրակարմիր կամ էլեկտրաօպտիկական տեսախցիկով։ Դրոնի սերիական արտադրությամբ զբաղվում է Boeing ընկերությունը։

Ամերիկացի վերլուծաբան Սամյուել Բենդեթի կարծիքով՝ դրոնների ռուս մշակողները հեռանում են ավանդական մոտեցումներից և սկսում փորձարկումներ կատարել՝ կապված դրոնների դիզայնի հետ։ Փորձագետը նշում է, որ Ռուսաստանն անօդաչուների տեխնոլոգիաներում հետ է մնում ԱՄՆ-ից և Իսրայելից, իսկ այդ ոլորտում առաջընթացը որոշվում է երկրում տիրող տնտեսական վիճակով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները