Պերուում ավտոբուսի մասնակցությամբ վթարի զոհերի թիվը հասել է 44-ի

10:54   22 Փետրվար 2018    320

Պերուի ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով մահացածների թիվը հասել է 44-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է տեղական RPP ռադիոկայանը` հղում անելով ոստիկանության գեներալ Վալտեր Օրտիս Աքոստային:

Ողբերգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 01: 30-ի սահմաններում, երկրի հարավում գտնվող Արեկիպա դեպարտամենտի տարածքում: Ուղևորներով ավտոբուսը, որն իրականացնում էր միջքաղաքային չվերթ.շրջվել է ավտոմայրուղու վրա և 100 մետր բարձրությունից ընկել անդունդը: Ավտոմեքենայի վթարի պահին մեքենայում գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ:

Վթարի պատճառները պարզվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները