Reuters. Մակեդոնիան Եվրամիությանը միանալու իր ձգտման հարցում առաջ է գնում

11:07   22 Փետրվար 2018    330

Մակեդոնիան Եվրամիությանը միանալու իր ձգտման հարցում առաջ է գնում:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ բարձր գնահատելով Սկոպյեի վերջին բարեփոխումները և անվանման հետ կապված Հունաստանի հետ հակամարտությունը կարգավորելու հեռանկարը, հաղորդում է Reuters-ը:

Բեռլինում Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մերկելը ողջունել է հանրապետությունում կատարված վերջին դատական բարեփոխումները: «Սա ևս անհրաժեշտ է, քանի որ դրան ԵՄ-ին անդամակցելու բանակցություններում առաջ շարժվելու պայմանների մի մասն են»,- ասել է Մերկելը:

«Մակեդոնիայի համար ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուն այլընտրանք չկա: Ամբողջ տարածաշրջանի համար այլընտրանք չկա»,- ասել է Զաևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակեդոնիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները