Մեքսիկայում առնվազն 25 մարդ է տուժել տուրիստական նավի վրա տեղի ունեցած պայթյունից

11:16   22 Փետրվար 2018    265

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Televisia »-ին, Մեքսիկայի Կանտանա Ռոո նահանգում փետրվարի 21-ին առնվազն 25 մարդ է տուժել տուրիստական նավի վրա տեղի ունեցած պայթյունից:

«Նավի վրա եղել է ավելի քան 140 մարդ,- ասել է Սոսան:- Վերջին տվյալների համաձայն՝ տուժել է 25 մարդ»: Վնասվածքներ ստացածների թվում 20-ը մեքսիկացիներ են եւ հինգը օտարերկրացիներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, մի քանի մարդ արդեն դուրսէ գրվել հիվանդանոցից: Սոսան հավելել է, որ պայթյունը տեղի է ունեցել վերին տախտակամածներից մեկի վրա: Իշխանությունները պարզում են պատահածի պատճառները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները