Անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել Չեռնոգորիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա

11:37   22 Փետրվար 2018    411

Անհայտ անձը փետրվարի 21-ի երեկոյան պայթուցիկ սարք է նետել Չեռնոգորիայում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքի վրա, ինչից հետո իրեն պայթեցրել է այդ հիմնարկության մերձակայքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները: «Պոդգորիցայում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ անհայտ անձը պայթեցրել է իրեն:

Դրանից առաջ նա պայթուցիկ սարք, ամենայն հավանանակությամբ, ձեռքի նռնակ է նետել դիվանագիտական համալիրի տարածքի վրա»,- ասված է Չեռնոգորիայի կառավարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաստատել է ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունները, նշելով, որ դիվանագետները «սերորեն աշխատում են ոստիկանության հետ՝ պարզելու հարձակվողի ինքնությունը»: Հնարավոր զոհերի ու տուժածների վերաբերյալ տվյալներ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեռնոգորիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները