Չինաստանի ափերի մոտ բախվել են ուղեւորատար եւ բեռնատար նավեր

11:51   22 Փետրվար 2018    357

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Սինհուան»-ին, Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի ափերի մոտ ուղեւորատար եւ բեռնատար նավերի բախման արդյունքում 2 մարդ է անհետ կորել, իսկ միջադեպի ժամանակ նավի վրա հազարավոր մարդիկ են եղել:

Բախումը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը՝ տեղական ժամանակով 01.00–ին, երբ պողպատե թիթեղներ տեղափոխող բեռնատար նավը բախվել է 970 ուղեւորներ եւ 140 մեքենա տեղափոխող նավին։

Բախման արդյունքում 5 մարդ ջուրն է ընկել, նրանցից 3-ին հնարավոր է եղել փրկել, 2-ն անհետ կորել են։ Ուղեւարատար նավը հնարավոր է եղել նավահանգիստ հասցնել, բեռնատար նավը խորտակվել է։ Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, բախման պատճառները պարզելու համար իրականացվում է քննություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները