Մամեդյարովը կմասնակցի ՄԱԿ-ի նիստին

11:40   22 Փետրվար 2018    649

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիեւը, հաղորդում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա, նիստի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը նախատեսվում է փետրվարի 26-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Մամեդյարով   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները