Եգիպտոսում գիտնականները հուշարձանի բեկորներով հին տաճար են հայտնաբերել

12:07   22 Փետրվար 2018    615

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»»-ին, XXVI դինաստիայի փարավոնների ժամանակաշրջանի տաճարը (մոտ մ.թ.ա. 685-525 թթ.) գիտնականները հայտնաբերել են Եգիպտոսի հյուսիսում գտնվող Կաբր ալ Շեյխ նահանգում, նշվում է նահանգի՝ հնագիտական հուշարձանների հարցերով վարչության հայտարարության մեջ:

Տեղեկացվում է, որ գտածոն հայտնաբերվել է Թել էլ Ֆարիան շրջանում, որտեղ նախկինում եւս հին եգիպտական հուշարձաններ են գտնվել: Գիտնականները մաքրել են նախկին տաճարի տարածքը, որից մինչեւ մեր օրերը պահպանվել են պատերի եւ հատակի բեկորները: Հայտնաբերվել են նաեւ փարավոնների եւ աստվածների քանդակված պատկերներ, որոնք այդ հեռավոր ժամանակներում կանգնած են եղել տաճարում:

Եգիպտական իշխանությունները մոտ ապագայում մտադիր են Կաբր ալ Շեյխի Թել Էլ Ֆարային շրջանը ներառել զբոսաշրջիկների համար հետաքրքիր եգիպտական հուշարձանների ցանկում: Այս թաղամասում թանգարան է կառուցվում, որտեղ եւ կտեղադրվեն բոլոր հնագիտական գտածոները: Նշենք, որ փարավոնների XXVI դինաստիան, որոնք կառավարել են մ.թ.ա. VII-VI դարերում, բացել է Հին Եգիպտոսի պատմության ուշ ժամանակաշրջանը, որը նշանավորվել է բազմաթիվ պատերազմներով:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները