Հայաստանում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում. Amnesty International

12:21   22 Փետրվար 2018    648

«Աշխարհով մեկ իրավապաշտպանները հալածանքների են ենթարկվում»,- ներկայացնելով Amnesty International-ի «Մարդու իրավունքների իրավիճակը» 2018 թվականի զեկույցը, կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հուանգը ահազանգում է՝ չնայած որոշ առաջխաղացմանը, մարդու իրավունքների սահմանափակումներն աշխարհում ավելանում են:

Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, զեկույցի համաձայն, Հայաստանում հիմնական խնդիրները կապված են եղել ընտրական գործընթացի խախտումների եւ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հետ:

Amnesty International-ը բավականին քննադատաբար է մոտենում նաեւ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող զարգացումներին: Հուանգի խոսքով, նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ում լուրջ հետընթաց է արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Սակայն, թվարկելով ամենավատ վիճակում գտնվող երկրները, Մարգարեթ Հուանգն առաջին հերթին նշում է Հյուսիսային Կորեան, աֆրիկյան մի շարք բռնապետություններ.

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Amnesty-International  


Վերնագիրի այլ պիտակները