Պահպանակով սեքսը նույնն է, ինչ թղթով կոնֆետ ուտելը. Դուտերտե

12:44   22 Փետրվար 2018    395

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կոչ է արել հայրենակիցներին հրաժարվել պահպանակների օգտագործումից։

Երկրի առաջնորդը հայտարարել է, որ դա տհաճ է, և համեմատել է անվտանգ սեքսը թղթով փաթաթված կոնֆետ ուտելու հետ։

Վիճելի հայտարարությունը Դուտերտեն արել է Ֆիլիպինների բնակչության չափազանց մեծ աճի քննարկման ժամանակ։ Նախագահը խոստովանել է, որ ժողովրդագրական աճն անհրաժեշտ է կանգեցնել, սակայն առաջարկել է դրա համար կիրառել հակաբեղմնավորման այլ մեթոդներ՝ հաբեր, ներարգանդային պարույր, ներարկումներ։

Պահպանակների էֆեկտը ցույց տալու համար նա բերանն է դրել փաթեթավորված կոնֆետ։

Ըստ Ֆիլիպինների առողջապահության դեպարտամենտի զեկույցի՝ երկրում դիտվում է ՄԻԱՎ-ով հիվանդացության կտրուկ աճ։ Վերջին տասնամյակում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվն ավելացել է 3000 տոկոսով։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն արդեն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում պահպանակներից հրաժարվելու կոչը «հանցավոր է և անպատասխանատու»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպին   Դուտերտե  


Վերնագիրի այլ պիտակները