Մոսկվայում սպասվում է մինչև 25 աստիճան ցուրտ

13:15   22 Փետրվար 2018    305

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ria.ru»-ին, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակներրի նախարարությունը նախազգուշացրել է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում կանխատեսվում է Ցելսիուսի սանդղակով մինչև 25 աստիճան ցուրտ:

«Մոսկվայի մարզում և մայրաքաղաքում սպասվում է սառնամանիք: Օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -15-20 աստիճան, իսկ որոշ վայրերում էլ կհասնի -25-ի»,-ասվում է նախարարության տարածած հայտարարությունում:

Քաղաքի բնակիչներին ու հյուրերին խորհուրդ է տրվել հնարավորության դեպքում խուսափել տևական ժամանակ դրսում գտնվելուց, ինչպես նաև շատ տաք հագնվել՝ չցրտահարվելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները