Ford-ի թոփ մենեջերը հեռացվել է պաշտոնից «անպատշաճ վարքագծի» պատճառով

15:19   22 Փետրվար 2018    387

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԲԿ»-ին, Ford Motor Company-ի հյուսիսամերիկյան բաժանմունքի նախագահ Ռաջ Ները հեռացվել է պաշտոնից ներքին հետաքննության արդյունքում հայտնի դարձաշ «անպատշաճ վարքագծի» դեպքերի պատճառով:

«Որոշումը կայացվել է վերջերս տեղի ունեցած ներքին հետաքննության արդյունքում, որը վերաբերում էր անընդունելի վարքագծի մասին տեղեկություններին: Հետաքննության արդյունքոմ պարզել է, որ Ների վարքագիծը չի համապատասխանել ընկերության կորպորատիվ էթիկայի կանոններին: Ford-ը հավատարիմ է վարքի հարգալից մշակույթին, մենք ակնկալում ենք, որ մեր առաջնորդները լիովին սատարում են այդ արժեքները»,- նշել է Ford- ի գործադիր տնօրեն Ջիմ Հեքեթը:

Ները ներողություն է խնդրել եւ հայտարարել է, որ «զղջում է, որ միշտ չէ, որ իրեն ընկերության սկզբունքների համաձայն է պահել»: Թե կոնկրետ ինչ միջադեպերի մասին է խոսքը, չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ford  


Վերնագիրի այլ պիտակները