ՄՕԿ-ում մարզիկներին կոչ են արել չանտեսել ռուսներին

15:26   22 Փետրվար 2018    382

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գազետա»-ին, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մարզիկների հանձնաժողովի ղեկավար Անժելա Ռուջիերոն հայտարարել է, որ մարզիկները պետք է ձեռնպահ մնան խաղերի փակման արարողության ժամանակ ռուս ատլետների դեմ հնարավոր բոյկոտներից:

«Ես այսպիսի բողոքի կողմնակիցը չեմ ... Գոյություն ունի Օլիմպիական կանոնադրության 50-րդ գլուխը: Եթե դուք չմասնակցեք արարողությանը, ապա դա քաղաքական որոշում կլինի: Մենք փորձում ենք ապաքաղաքականացնել իրավիճակը: Թող մարզիկները մեզ ասեն, թե ինչ են ուզում, մենք փորձում ենք նրանց ձայնը լինել ՄՕԿ-ի ներսում» - ասել է Ռուջիերոն: Օլիմպիական կանոնադրության 50-րդ գլխում նշում է, որ խաղերը չի կարելի օգտագործել որպես բողոքների, ցույցերի կամ քաղաքական, կրոնական եւ ռասայական քարոզչության հարթակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄՕԿ  


Վերնագիրի այլ պիտակները