50-ից ավելի մարդ է հրդեհներից զոհվել չինական Նոր տարվա տոնակատարության շրջանում

17:10   22 Փետրվար 2018    422

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Սինհուա»-ին, Չինաստանում հրդեհների հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության ժամանակաշրջանում:

«Չունցզե»-ն (Գարնան տոնը, լուսնային օրացույցով Նոր տարին) Չինաստանում սկսվել է լույս փետրվարի 16-ի գիշերը: Ամանորյա հանդիսություններն ավարտվում են Լապտերների (Յուանսյաոցզե) տոնից հետո, լուսնային օրացույցով առաջին ամսվա 15-րդ օրը: Չինաստանում պաշտոնական ամանորյա արձակուրդներն ավարտվել են փետրվարի 22-ին:

Նշվում է, որ Չինաստանի տարածքում փետրվարի 15-ից մինչեւ 22-ն ընդամենն արձանագրվել է ավելի քան 12 հազար հրդեհ, որոնց հետեւանքով զոհվել է 51 մարդ, եւս ինը հոգի տուժել է: Այդուամենայնիվ, նշվում է, որ հրդեհների քանակն անցյալ տարվա համեմատությամբ կրճատվել է 12,8 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները