Կիբերհանցագործությունները տարեկան 600 միլիարդ դոլար են արժենում

18:23   22 Փետրվար 2018    337

Աշխարհում կիբերհանցագործությունները տարեկան 600 միլիարդ դոլար են արժենում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշվում է McAfee պահպանական ընկերության եւ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ուսումնասիրության մեջ:

Հետազոտության համաձայն՝ 2017 թվականին մտավոր սեփականության գողությունը կազմել է կիբերհանցագործության արժեքի մոտ մեկ քառորդը, մյուս հանցագործությունները, այդ թվում` շորթման հետ կապված, արագորեն աճում են:

ՌԴ-ն, Հյուսիսային Կորեան եւ Իրանը հաքերների հիմնական աղբյուրներն են, որոնց թիրախները ֆինանսական հաստատություններ են, իսկ Չինաստանը ամենաակտիվն է կիբերային լրտեսության մեջ:

Հետազոտողները նշել են, որ հանցագործները օգտագործում են առաջադեմ տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական ինտելեկտը եւ կիբերտարածությունում հարձակումների կոդավորումը:

«Մենք տեսնում ենք, որ վատ դերակատարների համայնքը տեխնոլոգիաների ոլորտում նորարարություններ է օգտագործում», - ասել է McAfee-ի գլխավոր տեխնիկական տնօերն Սթիվ Գրոբմանը, Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսում:

McAfee-CSIS-ի զեկույցում նշվում է, որ 2014 թվականից կիբերհանցագործության վնասը 445 միլիարդ դոլարով աճել է:

«Մեր ուսումնասիրությունը հաստատեց այն փաստը, որ Ռուսաստանը կիբերհանցագործության ոլորտում առաջատար է», - ասել է CSIS-ի փոխնախագահ Ջեյմս Լյուիսը: Հյուսիսային Կորեան երկրորդ տեղն է զբաղեցնում՝ գողանալով կրիպտոարժույթը: Մենք տեսնում ենք կիբերհանցագործությունների կենտրոնների աճող թիվը, այդ թվում` ոչ միայն Հյուսիսային Կորեայում, այլ նաեւ Բրազիլիայում, Հնդկաստանում եւ Վիետնամում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները