Բոլիվիայի նախկին նախագահը Ֆլորիդայում դատարանի առջեւ կկանգնի

18:52   22 Փետրվար 2018    288

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Բոլիվիայի նախկին նախագահ Գոնսալո Սանչես դե Լոզադան Ֆլորիդայում դատարանի առջեւ կկանգնի 2003 թվականի անկարգությունների ընթացքում ավելի քան 50 մարդկանց սպանություններին առնչություն ունենալու հետ կապված քաղաքացիական հայցի պատճառով:

Ըստ 8 զոհերի հարազատների շահերը ներկայացնող փաստաբանների՝ առաջին անգամ պետության նախկին ղեկավարը Միացյալ Նահանգներում դատարանի առջեւ կկանգնի մարդու իրավունքների խախտման համար:

Խոսքը «Հոկտեմբերյան սպանդ» կոչվող իրադարձությունների մասին է: Ներկայիս նախագահ Էվո Մորալեսի գլխավորած բողոքի ակցիաներին հակազդելու համար 2003-ի հոկտեմբերի 11-ին, զորքեր մտցվեցին, որոնք կրակ բացեցին քաղաքացիների վրա:

Նրանց մահը եւ հետագա ճգնաժամը ստիպեցին Դե Լոզադային հոկտեմբերի 17-ին հրաժարական տալ, նույն օրը նա լքեց երկիրը եւ փախավ Միացյալ Նահանգներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները