Բրիտանացին 20 դոլարով գնած հին թեյնիկն աճուրդում վաճառել է 800 հազար դոլարով

17:59   22 Փետրվար 2018    465

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Բրիտանացի անհատ կոլեկցիոներն աճուրդում 800 հազար դոլարով վաճառել է նախկինում 20 դոլարով գնած հին թեյնիկը:

Ինչպես նշում է պարբերականը, բրիտանացին գնել էր թեյնիկը 2016 թվականին՝ առանց կափարիչի եւ կոտրված բռնակով: Ենթադրվում էր, որ թեյնիկը ստեղծվել է 1766-1800 թվականնեին Միդլսեքս կոմսությունում: Սակայն մոտ 30 տարի կերամիկայի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետի մոտ կասկածներ էին առաջացել թեյնիկի ծագման կապակցությամբ: Նա ցույց էր տվել կերամիկական թեյնիկը Woolley and Wallis աճուրդի փորձագետին, ով հայտնել էր, որ այն պատրաստվել է 1763 թվականին Հարավային Կալիֆորնիայից Անգլիա տեղափոխված կավագործ Ջոն Բարթլեմի կողմից:

Բարթլեմի աշխատանքները շուկայում եզակի երեւույթներ են: Նախկինում հայտնի էր վարպետի պատրաստած ընդամենը 6 առարկայի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները