Ս. Արաբիան 30 տարվա արգելքից հետո սկսել է կինոթատրոններին լիցենզիա տրամադրել

09:56   02 Մարտ 2018    912

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Սաուդյան Արաբիայի մշակույթի եւ տեղեկատվության նախարարությունը հինգշաբթի սկսել է լիցենզիաներ տրամադրել կինոթատրոններ կառավարելու համար, որոնք լայն էկրաններին կինոնկարների 30-ամա արգելքից հետո պետք է բացվեն մարտին:

Սաուդյան Արաբիայում կինոթատրոններն արգելվել էին 1980-ական թվականների սկզբին: Թագավորության հպատակները կինոնկար դիտելու էին մեկնում հիմնականում հարեւան Բահրեյն:

«Սաուդյան Արաբիայում կինոթատրոնների աշխատանքի վերականգնման լիցենզիաների տրամադրման աշխատանքներն ավարտվել են: Լիցենզիաների տրամադրման գործընթացն անմիջապես սկսվում է»,- նշված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Սպասվում է, որ 2030 թվականին թագավորությունում կգործի կինոթատրոնների ավելի քան 300 ցանց, որոնք ավելի քան 2 հազար էկրաններին ֆիլմեր կցուցադրեն լայն հանրության համար: Ֆիլմերը գրաքննություն կանցնեն, որպեսզի երկրի բարոյական արժեքները չխաթարեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները