«Աերոֆլոտի» աշխատակիցը՝ սկանդալային պատմության հերոս

10:04   11 Մարտ 2018    994

Մոսկվայից Փարիզ թռչող ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռի վրա տհաճ միջադեպ է տեղի ունեցել:

Ավիաընկերության Եվգենի անունով աշխատակիցը որոշել է երիտասարդ զույգին տեղափոխել՝ նստեցնելով միմյանցից հեռու: Զույգի՝ տոմսով նախատեսված տեղերը Եվգենին ցանկացել է իր հայեցողությամբ տնօրինել, մասնավորապես, այնտեղ նստեցնել օդաչուի հարազատներին:

Երբ ուղևորները դեմ են արտահայտվել, ավիաընկերության աշխատակիցը սկանդալ է սարքել՝ սպառնալով երիտասարդներին հանել չվերթից:

Վրդովված ուղևորները, Փարիզ հասնելուց հետո, ավիաընկերության դեմ բողոք ներկայացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աերոֆլոտ  


Վերնագիրի այլ պիտակները