Սոլսբերիի ռեստորանում հայտնաբերել են Սկրիպալին թունավորած նյութի հետքեր

11:08   11 Մարտ 2018    1057

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, Բրիտանական Սոլսբերի քաղաքի ռոեստորանում գտել են նյարդակաթվածահարող նյութի հետքեր, որն օգտագործվել է ՌԴ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորեման ժամանակ:

Նյութի հետքերը հայտնաբերել են Zizi ռեստորանի այն հատվածում, որտեղ սնվել են Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը: Քննիչները հստակեցրել են, որ այդ ժամանակ ռեստորան այցելած մարդկանցից ոչ մեկը վտանգի մեջ չէ: Ռեստորանը կնքվել է եւ այցելությունների համար փակվել, ինչպես եւ Սկրիպալի տունը, Bishopʼs Mill փաբը եւ այգու նստարանը, որտեղ թունավորվածներին հայտնաբերել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացի զինվորականները տարհանում են վարակված մեքենաները, շտապ օգնության մեքենաները եւ այլ իրեր զինվորական լաբորատորիայում հետազոտելու համար: Դրանից զատ, ոստիկանությունը շրջափակել է Սոլսբերիի գերեզմանատեղին, որտեղ թաղված են Սկրիպալի հարազատները, իսկ նրանց գերեզմանների մոտ վրան է խփված, որի մոտ նկատվել են կենսաբանական պաշտպանության հանդերձանքով մարդիկ:

ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են մարտի 4-ին Սոլսբերիի այգու նստարանին: Նրանց տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, նրանք մինչեւ հիմա կոմայի մեջ են, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Ոստիկանությունում պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, թունավորված են եղել եւս 20 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որն առաջինն է այցելել դեպքի վայր եւ Սկրիպալի տուն: Թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ մահափորձի հանցակազմով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սկրիպալ  


Վերնագիրի այլ պիտակները