Թրամփն Աբեի հետ քննարկել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

13:46   11 Մարտ 2018    986

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ քննարկել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ այս տարվա ընթացքում հանդիպելու մտադրությունը, ինչպես նաեւ Ճապոնիայի հետ առեւտրի դեֆիցիտը նվազեցնելու հնարավորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր Twitter-ում:

«Ես զրուցել եմ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, ով խանդավառությամբ ընդունել է Հյուսիսային Կորեայի հետ (առաջիկա) բանակցությունների մասին լուրը: Նաեւ քննարկել ենք Ճապոնիային ԱՄՆ-ի հետ առեւտրի ներգրավման հնարավորությունը առավել կառուցողական պայմաններով: Այժմ մենք ունենք 100 միլիարդ դոլարի հսկայական առեւտրային դեֆիցիտ, ինչը անարդար եւ ոչ կառուցողական է: Գլուխ կհանենք», - նշել է պետության ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Աբե  


Վերնագիրի այլ պիտակները