Facebook-ը դեմքերի ճանաչման գործառույթն է փորձարկում

13:55   11 Մարտ 2018    1137

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « The Inquirer»-ին, Facebook-ը սկսել է դեմքերի ճանաչման գործառույթ փորձարկել:

Ծառայությունը թույլ կտա լուսանկարներ ներբեռնելուց անմիջապես հետո նշել ընկերներին եւ ծանոթներին: Օգտատերերը ծանուցումներ կստանան, եթե որեւէ մեկը ցանցում իրենց հետ նկարներ ներբեռնի եւ նրանք կարող են արգելել իրենց պատկերների հրապարակումը:

Պորտալի հաղորդմամբ՝ ալգորիթմը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել՝ շատերը դա համարել են ներխուժում անձնական կյանք:

Ծառայությունը դեռ հասանելի է միայն Եվրոպայի երկրներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները