Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման հետեւանքով 11 մարդ է զոհվել

20:54   11 Մարտ 2018    1218

Իրանում ուղեւորատար թուրքական ինքնաթիռի կործանման հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարության ներկայացուցիչներին:

Ըստ հեռուստաընկերության՝ զոհվել է 8 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ: Ինչպես հայտնել է փրկարարական օպերացիայի ներկայացուցիչ Շահինա Ֆաթհին, ինքնաթիռում կարող էր 11-20 մարդ լինել:

Գործակալության տվյալներով՝ օդանավն իրականացնում էր Շարժա-Ստամբուլ թռիչքը: Ավիավթարը տեղի է ունեցել Չեհարմեհալ եւ Բահթիարիա նահանգում: Գետնին ընկնելուց հետո ինքնաթիռը հրկիզվել է: Դեպքի վայր փրկարարների բրիգադներ են ուղարկվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները