Բիթքոինը թանկանում է

12:21   12 Մարտ 2018    797

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը սակարկություններում երկուշաբթի առավոտյան բուռն աճ է գրանցել, սակայն վերլուծաբանները կրիպտոարժույթի համար կանխատեսում են «կողային» շարժում, քանի դեռ այն չի հաղթահարել դիմակայությունը՝ մոտ 12 հազար դոլարին:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն թանկացել է 9.12 տոկոսով, մինչեւ 9.585 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթն արժեւորվել է 10.22 տոկոսով, մինչեւ 9.488 հազար դոլար, GDAX-ում՝ 9.3 տոկոսով, մինչեւ 9.501 հազար:

Ինչ վերաբերում է այլընտրանքային կրիպտոարժույթներին, ապա CoinMarketCap-ում Ethereum-ն թանկացել է 5.68 տոկոսով, մինչեւ 726.16 դոլար, Ripple-ը՝ 2.62 տոկոսով, մինչեւ 0,821 դոլար, Bitcoin Cash-ը՝ 11.71 տոկոսով, մինչեւ 1,114 հազար դոլար: Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան, CoinMarketCap-ի տվյալներով, այս պահին կազմում է 387.29 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 42 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները