Աշխարհում «Ստվերային բանկային համակարգի» ծավալները գերազանցել են 45 տրիլիոն դոլարը

14:44   12 Մարտ 2018    1243

2016 թվականին աշխարհի 29 երկրներում «Ստվերային բանկային համակարգի» ծավակները աճել են 7,6%-ով և կազմել են 45,2 տրիլիոն դոլար:

Այս տվյալները հրապարակվել են Ֆինանսական կայունության խորհրդի զեկույցում: Մասնավորապես, ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստվերային ֆինանսական համակարգի ընդհանուր ծավալի 31%-ը, Չինաստանին՝ 16%, Կայմանյան կղզիներին՝ 10%-ը, Լյուքսեմբուրգին 7%-ը, Ճապոնիային՝ 6%-ը:

«Ստվերային բանկային համակարգեր» սահմանման մեջ են մտնում այն ընկերությունները, որոնք բանկային կազմակերպություններ չեն. ներդրումային և բրոքերական ընկերությունները, գումարի շուկայի ֆոնդերը, ինչպես նաև մի շարք այլ ընկերություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները