Նիգերիայի պետական նավթային ընկերությունը չի բացատրել՝ ուր է «անհետացել» 20 մլրդ դոլարը

17:03   12 Մարտ 2018    1014

Nigerian National Petroleum Corp (NNPC) պետական նավթային ընկերությունը չի բացատրել՝ ինչ է արել առնվազն 22.7 մլրդ դոլարի հետ, որն ընկերությունը 15 տարվա ընթացքում ստացել է նավթային արտոնագրերի վաճառքից և Nigeria LNG Ltd.-ի շահաբաժնից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) նիգերիական ներկայացուցչությանը։

Ընդ որում՝ EITI-ում նշել են, որ Նիգերիայի նավթային արդյունաբերությունը «դադարել է սև խոռոչ լինել, սակայն առաջվա պես ավելի շատ թափանցիկություն է պահանջում»:

Ինչպես գրում է Bloomberg-ը, NNPC-ի ներկայացուցիչը չի պատասխանել իրենց երկու զանգին ու երկու հաղորդագրություններին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Նիգերիայի կառավարությունը Shell, ExxonMobil, Total, Chevron և Eni SpA ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների միջոցով տնօրինում է երկրում արդյունահանվող նավթի գրեթե 90 տոկոսը:

Նշվում է, որ EITI-ն 2004 թվականից աշխատում է երկրում, սակայն գործակալությունը չի մանրամասնում՝ արդյոք դրա եզրակացությունները որևէ ազդեցություն են գործում Նիգերիայի կառավարության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները