Կասկածելի փաթեթ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի առջեւ

20:23   12 Մարտ 2018    866

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համալիրում կասկածելի փաթեթի հայտնաբերումից հետո երկու անձ նախազգուշական նկատառումներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը ժամանել է Նորման Շոուի շենքում փաթեթի հայտնաբերումից հետո. այն գտնվում է խորհրդարանի պալատների մոտ:
Մեկ տղամարդ եւ մեկ կին որպես նախազգուշական միջոց տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Բրիտանիայի խորհրդարանի գրասենյակ սպիտակ փոշի պարունակող փաթեթ էր ուղարկվել: Փորձաքննությունը պարզել էր, որ փոշին անվնաս է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները