Բանակցությունները պետք է ներառեն մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը. ՄԱԿ

21:07   12 Մարտ 2018    926

Միջուկային ծրագրի վերաբերյալ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները պետք է ուղեկցվեն մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում, խոշտանգումների եւ քաղբանտարկյալների ճամբարների վերաբերյալ բանակցություններով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Թոմաս Օջեա Կինտանան:

«Այսօր իմ հիմնական ուղերձն այն է, որ անվտանգության հարցերի շուրջ երկխոսության ցանկացած առաջընթաց պետք է ուղեկցվի մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության զուգահեռ ընդլայնմամբ», - ասել է նա:

Օջեա Կինտանան Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ է արել թույլ տալ նրան այցելել երկիր, «տեղում գնահատական» տալու համար: «Ահա թե ինչ եմ ակնկալում ԿԺԴՀ-ից այս նոր մթնոլորտում` միջուկային հարցի շուրջ բանակցությունների առնչությամբ »:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փհենյան   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները