Բելգրադում աշխատանքից ազատված տղամարդը կրակ է բացել. 1 մարդ զոհվել է

21:19   12 Մարտ 2018    905

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնում տղամարդը կրակ է բացել նախկին գործընկերների ուղղությամբ:

Ինչպես հաղորդվում է, միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել են:

1987 թվականի ծնված տղամարդը ժամանել է «Տնտեսական խորհրդատու-տեղեկատվական տեխնոլոգիաներ» կոչվող ոչ մեծ ընկերության գրասենյակ, որտեղից վերջինիս մի քանի օր առաջ ազատել էին: Տղամարդն սկսել է ատրճանակից կրակել աշխատակիցներից երկուսի ուղղությամբ, երրորդը դուրս է ցատկել պատուհանից:

Հարձակում իրականացրած տղամարդը թաքնվել է դեպքի վայրից: Ավելի ուշ նրան հայտնաբերել են իր բնակարանում՝ ծանր վնասվածքներով: Նախնական տվյալներով՝ տղամարդը փորձել է ինքնասպան լինել: Նրան հոսպիտալացրել են:

Իրավապահ մարմինները պարզում են կատարվածի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգրադ  


Վերնագիրի այլ պիտակները