Սիրիայում 2018 թվականին շուրջ 1000 երեխա է մահացել. ՅՈւՆԻՍԵՖ

21:27   12 Մարտ 2018    940

Սիրիայում 2018 թվականի հունվարին և փետրվարին շուրջ 1000 երեխա է զոհվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին մարտի 12-ին հաղորդել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը:

Գերատեսչության տվյալներով՝ անցյալ տարվա ընթացքում հակամարտությունների պատճառով երկրում 910 երեխա է մահացել, իսկ 361-ը՝ վնասվածքներ են ստացել:

Գերմանիայում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության տնօրեն Կրիստիան Շնայդերի խոսքով՝ դա «անողոք բռնություն է երեխաների նկատմամբ», քանի որ պատերազմի վերջը տեսանելի չէ:

Վերջինս ընդգծել է, որ ոչ մի սիրիացի երեխա չի կարող փրկվել պատերազմի հետևանքներից: Նրա խոսքով՝ երկրում մեծանում է «պատերամզի հաշմանդամների մի ամբողջ սերունդ»:

Սիրիայում վտանգը սպառնում է երեխաներին ամենուր, չէ որ խաղահրապարակներում և դպրոցների մոտակայքում բազմաթիվ չպայթած ականներ կան:

ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 1.5 մլն սիրիացի երեխա հաշմանդամություն ունի, իսկ 86 000-ի մոտ անդամահատվել են վերջույթները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները