ՌԴ-ում տղամարդը մահացել է «շտապ օգնությանը» երկար սպասելով

21:38   12 Մարտ 2018    1025

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Gazeta.ru"-ին, ՌԴ Քննչական կոմիտեն ճշտում է ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ Կալուգա քաղաքում թոշակառուն մահացել է «շտապ օգնությանը» երկար սպասելով:

«Ստուգումների իրականացման հիմք է հանդիսացել մի շարք ԶԼՄ-ների կողմից հաղորդվող տեղեկությունն այն մասին, որ տղամարդու մահը կարող էր վրա հասնել բժիշկների անժամկետ ժամանման պատճառով, որոնք դեպքի վայր էին ժամանել զանգից 40 րոպե անց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նմանօրինակ դեպք փետրվարին գրանցվել էր Կիմրի քաղաքում, երբ շտապ օգնությունը հրաժարվել էր կանչ գրանցել և խորհուրդ էր տվել անալգին ընդունել: Դրանից հետո կինն ամուսնուն սեփական մեքենայով տարել էր հիվանդանոց, որտեղ սակայն չէին ընդունել հիվանդին՝ ասելով, որ նրանց թաղամասին սպասարկում է քաղաքի մյուս ծայրում գտնվող պոլիկլինիկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները