ԱՄՆ վարչակազմ. Փհենյանին ոչ մի պայման չի ներկայացվի

21:45   12 Մարտ 2018    820

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարում են, որ Փհենյանին ոչ մի պայման չեն ներկայացնի, մինչեւ երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի խոստումները՝ չվերսկսել միջուկային եւ հրթիռային փորձարկումները եւ հրապարակայնորեն չքննադատել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունները:

Պաշտոնյաների մեկնաբանությունները հաջորդեցին այն հայտարարությունից հետո, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:

«Այս պոտենցիալ հանդիպումը համաձայնեցվել է, լրացուցիչ պայմաններ չկան, սակայն կրկին նրանք (Փհենյանը) չեն կարող միջուկային փորձարկումներ իրականացնել եւ չեն կարող հրապարակայնորեն առարկել Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի ծրագրված զինված ուժերի դեմ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը:

«Մեր քաղաքականությունը ճնշումն է, ամբողջ աշխարհում մեր գործընկերների եւ դաշնակիցների կողմից ճնշումը, ճնշումը ՄԱԿ-ի միջոցով, ճնշումը Չինաստանի միջոցով, դա տվել է իր արդյունքը: Դա ազդել է Կիմ Չեն Ընի վարքագծի վրա», - ասել է Շահը:

Ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինն ասել է, որ այս հանդիպումը Թրամփին հնարավորություն կտա «նստել եւ տեսնել, թե արդյոք նա կարող է Կիմի հետ Հյուսիսի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարք կնքել»: «Նախագահը հստակ ասել է, թե որն է նպատակը՝ Կորեական թերակղզում միջուկային զենքից ազատվելը », - ասել է Մնուչինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Փհենյան  


Վերնագիրի այլ պիտակները