Իլոն Մասկ. արհեստական ինտելեկտը միջուկային զենքից վտանգավոր է

22:56   12 Մարտ 2018    783

Hayatsk.info-ն հայտնում է, որ SpaceX-ի և Tesla-ի հիմնադրի կարծիքով՝ նեյրոցանցերը մահացու վտանգ են ներկայացնում:

Ասուլիսներից մեկի ժամանակ տիեզերական տեխնոլոգիաների և դեպի Մարս ուղևորության մասին խոսելով՝ Իլոն Մասկը նշել է, որ արհեստական ինտելեկտի զարգացման աստիճանը նրան միջուկային զենքից առավել վտանգավոր է դարձնում:

Նա նշել է, որ մարդիկ չափից դուրս թերագնահատում են արհեստական ինտելեկտի և ինքնակրթման հնարավորությունները: Միլիարդատիրոջ կարծիքով՝ նեյրոցանցերը հնարավոր է ուսումնասիրել հարյուր, նույնիսկ երկու հարյուր անգամ ավելի արագ, քան ընդունված է համարել:

Մասկի կարծիքով՝ արհեստական ինտելեկտի ուսուցման գործընթացը բոլոր փուլերում պետք է վերահսկվի հատուկ մարմինների կամ ծրագրերի միջոցով, որոնք որոշում են` արդյոք որոշակի համակարգը վտանգ է ներկայացնում մարդկության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները