Սպիտակ Տունը «սպասում է» Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպմանը

09:01   13 Մարտ 2018    664

Սպիտակ Տունը հայտարարել է, որ «սպասում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ հանդիպումը տեղի չի ունենա, նա նշել է. «Մենք ակնկալում ենք, որ այն տեղի կունենա»: «Առաջարկությունն արվել է, եւ մենք համաձայնել ենք», - շարունակել է նա: «Հյուսիսային Կորեան մի քանի խոստումներ է տվել, եւ մենք հուսով ենք, որ նրանք կպահեն այդ խոստումները, եւ եթե այդպես է, ապա հանդիպումը տեղի կունենա ինչպես եւ ծրագրված է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները