ՄԱԿ-ում Ս. Արաբիային կոչ են արել

09:15   13 Մարտ 2018    766

ՄԱԿ-ը կոչ է արել Սաուդյան Արաբիային դադարեցնել կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը, չեղարկել նաեւ «տղամարդկաին խնամակալության» համակարգը եւ կանանց համար լիովին հասանելի դարձնել արդարադատությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր եզրակացություններում, ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն կոչ է արել Սաուդյան Արաբիայի կառավարությանը «վերացնել տղամարդկային խնամակալության պրակտիկան»:

«Մենք խնդրել էինք համակարգի վերացման մասին, քանի որ չնայած այն բանին, որ նրանք հայտարարել էին, որ իրենք ընդունել են օրենք, մենք հասկացանք, որ գործնականում համակարգը դեռ գործում է», - ասել է հանձնաժողովի անդամ Հիլարի Գբեդեմախը:

Անցյալ ամիս Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը հայտարարել էր, որ այն ներդրել է ավանդույթներին եւ կրոնական արժեքներին հարմարեցված կանոններ եւ օրենքներ, որոնք կանանց ավելի շատ անկախություն են տվել:

Սակայն ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ Սաուդյան Արաբիան պետք է «վերացնի հայրիշխանական հայացքները եւ կարծրատիպերը, որոնք խտրական վերաբերմունք են ստեղծում կանանց նկատմամբ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՄԱԿ   Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները