Ստամբուլի տաքսու վարորդները Uber-ի դեմ են

09:21   13 Մարտ 2018    736

Ստամբուլում դատարանը սկսել է քննել Uber- ի դեմ դատական գործը, որը ներկայացրել են տեղական տաքսու վարորդները, որոնք փորձում էին հավելվածի արգելափակմանը հասնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստամբուլում տաքսու վարորդների իրավունքnերը ներկայացնող ասոցիացիայի հայցը, Uber-ի համար հերթական գլխացավանք է, որը արդեն Լոնդոնում զրկվել է լիցենզիայից: Տասնյակ տաքսու վարորդներ բողոքի ակցիա են անցկացրել դատարանի շենքի մոտ՝ «Մենք չենք ուզում այստեղ գլոբալ գողի տեսնել» պաստառներով:

Տաքսու վարորդների ասոցիացիայի փաստաբանները դատարանին հայտնել են, որ ցանկանում են, որ հավելվածը արգելափակվի: Դատարանն ասել է, որ պետք է ասոցիացիայից հաշվետվություն ստանա եւ լսումը հետաձգել է մինչեւ հունիսի 4-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Uber   Ստամբուլ  


Վերնագիրի այլ պիտակները