Թրամփը խոստովանել է, որ իր կնոջ՝ Մելանյայի կյանքն այնքան էլ հեշտ չէ

09:24   13 Մարտ 2018    718

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է այն, ինչի մասին շատերը կռահում էին. նրա կինը՝ Մելանյան, այնքան էլ հեշտ կյանքով չի ապրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փենսիլվանիայում, ելույթի ժամանակ արած իր հայտարարությունը ԱՄՆ նախագահը փորձել է վերածել առաջին տիկնոջ նկատմամբ հաճոյախոսության։

«Մելանյա։ Հրաշալի, հրաշալի առաջին տիկին։ Նա սքանչելի է, նա հրաշալի է։ Նա հրաշալի է»,– նշել է Թրամփը։

«Մարդիկ, ձեզ թվում է, թե նրա կյանքը հե՞շտ է։ Այնքան էլ հեշտ չէ»,– ավելացրել է նախագահը, մեկ անգամ ևս կրկնելով, որ իր կինը հրաշալի առաջին տիկին է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները