ԱՄՆ-ը երկարաձգել է պատժամիջոցները Իրանի դեմ

09:43   13 Մարտ 2018    572

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հրամանով երկարաձգել է Իրանի դեմ սահմանափակող միջոցները, որոնք սահմանվել էին 1995, 2010 և 2012–2013 թվականներին՝ փոխանցում է Սպիտակ տունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հստակեցվում է, որ պատժամիջոցները երկարաձգվում են մինչև 2019թ. մարտի 15-ը՝ «Իրանի կառավարության քաղաքականության և գործողությունների պատճառով՝ ներառյալ բալիստիկ հրթիռների մշակումը, միջազգային ահաբեկչությանն աջակցությունը և մարդու իրավունքների ոտնահարումը»:

Սպիտակ տանը հիշեցրել են, որ շարունակում է գործել Իրանի միջուկային հարցով այդ երկրի դեմ պատժամիջոցների մասնակի վերացման դեմ ռեժիմը՝ համաձայն Թեհրանի և միջնորդների «վեցյակի» միջև Գործողությունների համապարփակ պլանի: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ մասնակի վերացման ռեժիմը կլինի վերջինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները