Կոնգրեսականները Թրամփից նոր պատժամիջոցներ են պահանջել ընդդեմ ՌԴ-ի

09:52   13 Մարտ 2018    833

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ներկայացուցիչները միջնորդագիր են կազմել, որում նախագահ Թրամփից պահանջել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ 2016-ի ընտրություններին միջամտելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջնորդագիրն ստորագրել են 140 կոնգրեսականներ: Նրանք հիշեցրել են, որ 2017թ. ամռանը Ստորին պալատի երկու կուսակցություններիից ավելի քան 400 պատգամավորներ ընդունել են հակադիր գործողությունների մասին օրենք ԱՄՆ հակառակորդների վերաբերյալ՝ պատժամիջոցների ճանապարհով (CAATSA):

«Վերջին տարվա ձեր գործողությունները ցույց տվեցին, որ դուք միշտ արդարացնում եք նախագահ Պուտինին և հերքում 2016-ին նրա համագործակցությունը ձեր ընկերության հետ: Այդ վերջին գործողություններով դուք անտեսում եք օրենքը և Ռուսաստանին հասկացնում եք, որ ոչինչ չեք անի, որպեսզի կասեցնեք նրա միջամտությունը մեր ընտրություններին»,- ասվում է միջնորդագրում:

Եթե Թրամփը մերժի, կոնգրեսականները սպառնացել են լրացուցիչ՝ ավելի խիստ օրենսդրական եղանակով պահանջել: «Մենք ձեզ կներկայացնենք գործիքներ, որոնք անհրաժեշտ են այդ խնդրի լուծման համար: Եթե դուք հրաժարվեք պաշտպանել ԱՄՆ-ին թշնամաբար տրամադրված կառավարությունից, Կոնգրեսը կգործի ինքնուրույն»,- նշվում է նամակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները