Մենք արժանի ենք ՆԱՏՕ-ի անդամակցությանը. Մարգվելաշվիլի

10:34   13 Մարտ 2018    658

Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է ամրապնդել դաշինքի և ամբողջ Եվրոպայի կայունությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին`Բրյուսել կատարած իր այցի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, որտեղ նա, ի թիվս այլ բաների, հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:

«Մենք ցանկանում ենք միանալ ՆԱՏՕ-ին, մենք պետք է այնտեղ լինենք, մենք արժանի ենք դրան և ամեն ինչ անելու ենք այնտեղ լինելու համար»,- ընդգծել է Մարգվելաշվիլին:

Նախագահի խոսքերով`կան բազմաթիվ գործոններ, որոնք կախված են Վրաստանից: Այդ թվում` առևտրային կապերը, Արևմուտքն Արևելքին կապող առևտրային հիմնական երթուղիները, կայունությունը սևծովյան տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է դաշինքին անդամակցելու հնարավորությանը` առանց 5-րդ`գրավյալ տարածքների կոլեկտիվ անվտանգության և հարաբերությունների մասին հոդվածի, նախագահն ասել է, որ վրացական իշխանություններն այս հարցը մանրամասնորեն չեն քննարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարգվելաշվիլի   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները