ՆԱՏՕ-ի ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել ՌԴ-ի սահմանների մոտ

10:42   13 Մարտ 2018    1004

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, Արևմտյան ավիացիոն ռեսուրսների տվյալներով՝ ՆԱՏՕ-ի E-3A Sentry AWACS ինքնաթիռը մարտի 12-ին մի քանի ժամ տևողությամբ հետախուզական թռիչք է իրականացրել ՌԴ Կալինինգրադի, Պսկովի և Լենինգրադի մարզերի սահմանների մոտակայքում:

Նշվում է, որ Գերմանիայում գտնվող Գայլենկիրխեն ավիաբազայից դուրս եկած հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման և կառավարման ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:30-ից հետո մոտեցել է Կալինինգրադի մարզի հարավային սահմաններին:

Այն երկար ժամանակ թռիչք է իրականացրել դրանց երկայնքով՝ գտնվելով Լեհաստանի օդային տարածքում, այնուհետև անցել է Էստոնիայի օդային տարածք:

Էստոնիայի երկնքում ինքնաթիռը շարունակել է թռչել՝ անցնելով Լենինգրադի և Պսկովի մարզերի արևմտյան շրջանների մոտով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները