Կորեական թերակղզուն պատմական փոփոխություններ են սպասում. Մուն Չժե Ին

11:05   13 Մարտ 2018    1009

Առաջիկա երկու ամսում Կորեական թերակղզում տեղի կունենան պատմական փոփոխություններ:

Ինչպես մարտի 13-ին իր ավագ խորհրդականների ու օգնականների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը, այդ փոփոխությունները կապված կլինեն առաջիկա միջկորեական եւ ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովների հետ։

«Կորական թերակղզում պայմաններ են ստեղծվել միջուկազերծման եւ խաղաղության հաստատման համար: Եթե գագաթնաժողովները հաջողությամբ պսակվեն, դա մեծ փոփոխություններ կբերի ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է նախագահը: Մուն Չժե Ինը հորդորել է բոլոր կողմերին՝ օգտվել այդ պատմական հնարավորությունից: Ընդսմին նա նախազգուշացրել է չափազանց լավատեսությունից, քանի որ, նրա խոսքով՝ ավելի վաղ ոչ մեկի չի հաջողվել հասնել Կորեական թերակղզու իրադրության արմատական փոփոխման:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ բանակցությունների նախապատրաստումը կտեւի «մի քանի շաբաթ»: Իզվեստիա» շաբաթաթերթը՝ հղում անելով Հարավային Կորեայի կառավարության աղբյուրների, որը հանդես է գալիս այդ երկխոսության կազմակերպման միջնորդ, մարտի 12-ին գրել է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը կկայանա Փհենյանում:

Կորեայի Հանրապետության միավորման գործերի նախարարությունում այդ ընտրությունը բացատրել են նրանով, որ հենց Կիմ Չեն Ընն է դարձել հանդիպման նախաձեռնողը: Բացի այդ, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն արդեն վաղուց ոչ մի երկիր չի մեկնում, բացի Ռուսաստանից եւ Չինաստանից:

Այլընտրական վայր կարող է դառնալ Կորեական թերակղզու ապառազմականացված գոտին կամ Հարավային Կորեան, սակայն հրատարակության աղբյուրները պնդում են, որ այժմ ԿԺԴՀ-ի տարածքում հանդիպումն դիտարկվում որպես առաջնային տարբերակ:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները