Մակրոն. Ֆրանսիան կարող է հարված հասցնել Սիրիային

11:13   13 Մարտ 2018    1199

Եթե Փարիզն անհերքելի ապացույցներ ստանա այն բանի, որ Սիրիան քիմիական զենք է օգտագործել քաղաքացիական բնակչության դեմ, Ֆրանսիան պատրաստ է հարված հասցնել երկրի համապատասխան կառույցներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է Հնդկաստան այցի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում: Մակրոնն ավելացրել է, որ նկատի ունի Սիրիայում գտնվող օբյեկտներին ուղղված հարվածները:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը չի արել պահանջվածը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ազդելու և իրավիճակը բարելավելու համար, մասնավորապես Արևելյան Ղուտայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները