Կրիպտոարժույթը շարունակում է արժեզրկվել

11:23   13 Մարտ 2018    1188

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հիմնական վիրտուալ արժույթները երեքշաբթի առավոտյան շարունակում են արժեզրկվել՝ երեւում է նախորդ օրվա դինամիկայից, կրիպտոարժույթներից բիթքոինը (bitcoin) վաճառվում է 9.3 հազար դոլարի սահմաններում, վկայում են սակարկությունների տվյալները։

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 1.47 տոկոսով, մինչեւ 9.42 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթն արժեզրկվել 1.91 տոկոսով, մինչեւ 9.378 հազար դոլար, OKEx-ում՝ 1.67 տոկոսով, մինչեւ 9.374 հազար:

Ինչ վերաբերում է այլընտրանքային կրիպտոարժույթներին, ապա Ethereum-ն էժանացել է 1.71 տոկոսով, մինչեւ 710.99 դոլար, Ripple-ը՝ 1.78 տոկոսով, մինչեւ 0,8 դոլար, Bitcoin Cash-ը՝ 1.98 տոկոսով, մինչեւ 1092.55 հազար դոլար: Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան, CoinMarketCap-ի տվյալներով, այս պահին կազմում է 380.87 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 42 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները