Սաուդյան կանանց թույլ կտրվի ծառայել բանակում

11:27   13 Մարտ 2018    766

Հերթական քայլը Սաուդյան Արաբիայի ժողովրդավարացման գործընթացում. իշխանությունները թույլատրել են կանանց ծառայել բանակում:

ВВС-ի փոխանցմամբ`զինվորական ծառայության անցնելու դիմումները կարող են ներկայացվել մի շարք չափանիշներին համապատասխանող կանանց կողմից: Նրանք պետք է 25-35 տարեկան քաղաքացիներ լինեն և ունենան միջնակարգ կրթության վկայական:

Բացի այդ, չափազանց կարևոր է, որ դիմողը ներկայացնի երաշխավորող նամակ հովանավորող անձից`ամուսնուց, եղբորից կամ մեծահասակ որդուց:

Նշենք, որ նախորդ տարի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սուդը թույլ տվեց, որ գեղեցիկ սեռը մեքենա վարի և մարզադահլիճներում մասնակցի սպորտային մրցումների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները