«Ադրբեջանը ԵԱՀԿ-ի կարեւորագույն անդամներից է». Գեորգի Ցերետելի

11:33   13 Մարտ 2018    1057

«Ադրբեջանը ԵԱՀԿ-ի կարեւորագույն անդամներից մեկն է, եւ ադրբեջանական պատվիրակությունը որոշակի օգտակար նախաձեռնություններ ունի կազմակերպությունում».

Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ցերետելին:

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը ընդգծել է, որ նրանցից մեկը Մետաքսի ճանապարհին աջակցելու հատուկ խմբի ստեղծումն է:

«Այս նախագիծը ողջունվեց կազմակերպության անդամ երկրների կողմից: Ավելի քան 22 երկրներ հանդիսանում են խմբի անդամներ: Նման օգտակար ծրագրերի իրականացումը շատ կարեւոր է: Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, հատուկ դեր են խաղում Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման միջոցով Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում: Երկաթուղին կապում է մարդկանց, քաղաքների եւ բիզնեսների հետ: Նման նախաձեռնությունները նպաստում են ժողովրդի բարեկեցությանը եւ տարածաշրջանի անվտանգությանը », - ասել է Գեորգի Ցերետելիը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԵԱՀԿ   Ցերետելի  


Վերնագիրի այլ պիտակները