«Կալիբրներ» թևավոր հրթիռներով զինված ռուսական ֆրեգատն ուղարկվել է Միջերկրական ծով

11:45   13 Մարտ 2018    530

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը, որը հանդերձված է «Կալիբր» թեւավոր հրթիռներով, Միջերկրական ծովում կմիանա ՌԴ-ի ռազմածովային ուժերի նավախմբին:

«Շրջափոխման պլանին համապատասխան, Սեւծովյան նավատորմի «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը Սեւաստոպոլից ուղղություն է վերցրել դեպի Սեւ ծովի նեղուցներ»,- հայտնել է ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի մամուլի ծառայության պետ առաջին կարգի նավապետ Վյաչեսլավ Տրուխաչովը: «Ադմիրալ Էսսեն», «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատները, ինչպես նաեւ Միջերկրական ծովում ՌԴ-ի ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման կազմի սուզանավերը Սիրիայում զինյալներին բազմիցս հարվածներ են հասցրել «Կալիբր» թեւավոր հրթիռներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիբրներ  


Վերնագիրի այլ պիտակները