Չինաստանում լրատվամիջոցների վերահսկողության նոր վարչություն կստեղծեն

12:31   13 Մարտ 2018    682

Չինական իշխանությունները ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության նոր կառավարական մարմին կստեղծեն՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության հարցերով գլխավոր պետական վարչություն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի կողմից երեքշաբթի օրը տարածած օրինագծում:

Նոր գերատեսչությունն անմիջականորեն կենթարկվի Չինաստանի բարձրագույն գործադիր մարմնին: Միաժամանակ նախատեսվում է լուծարել Մամուլի, հրատարակչության, հեռարձակման, կինեմատոգրաֆի եւ հեռուստատեսության գլխավոր պետական վարչությունը:
Ակնկալվում է, որ նոր գերատեսչությունը կպարզեցնի չինական հեռուստաալիքներում արտասահմանյան հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների ներդրման գործընթացը, ինչպես նաեւ կնպաստի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մեդիա արտադրանքի ավելի հաջող դուրսբերմանը արտաքին շուկաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները